Իսրայելում ձերբակալել են Հովսեփ նախահոր դամբարանի պայթեցումը  ծրագրավորած ահաբեկիչներին

//Իսրայելում ձերբակալել են Հովսեփ նախահոր դամբարանի պայթեցումը  ծրագրավորած ահաբեկիչներին

Իսրայելում ձերբակալել են Հովսեփ նախահոր դամբարանի պայթեցումը  ծրագրավորած ահաբեկիչներին

Իսրայելյան անվտանգության ծառայությանը հաջողվել է ձերբակալել  մի խումբ իսլամիստ ահաբեկիչների, ովքեր ծրագրել  էին  պայթեցնել Հովսեփի  դամբարանը Նաբլուսում (աստվածաշնչյան Շեխեմ), երբ դամբարան էին այցելելու հրեա ուխտավորներ: Դամբարանը ուխտատեղի է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: Այնտեղ թաղված են  Հովսեփի  մասունքները, որոնք Աստվածաշնչի համաձայն  հրեաները իրենց հետ դուրս էին բերել Եգիպտոսից: Նշենք, որ դամբարան կատարվող բոլոր այցելությունները նախապես պետք է  համաձայնեցվեն  բանակային ծատայության հետ: Իսրայելի անվտանգության ծառայության համաձայն ձերբակալվածները  Սամարիայի և Պաղեստինի Ինքնավարության  բնակիչներ են և Գազայում գործող  << Իսլամական ջիհադ>> ահաբեկչական շարժման անդամներ:

By | 2015-09-01T13:05:33+00:00 September 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն