Հորդանանի արևմնտյան ափին գտնվող իսրայելական Արիել քաղաքի համալսարանի աշխատակիցները  պրոֆեսոր  Էլյաշիվ Դրորիի ղեկավարությամբ փորձում են ստանալ Հիսուս Քրիստոսի  ժամանակաշրջանի գինի: Այս մասին տեղեկացնում են իսրայելյան լրատվամիջոցները: Գիտաշխատողները օգտագործում են  հրեական հինավուրց տաճարների ավերակներում գտնված խաղողի սերմերը և գինիներ պահելու  կավե անոթների  բեկորները: Բազմամյա ուսումնասիրությունների  արդյունքում  հաջողվել է հայտնաբերել  երկու  հազար տարի առաջ  Իսրայելում  աճած  խաղողի 120 տեսակ: Դրանցից 20-ը պիտանի են  ներկայումս գինի արտադրելու համար: Գիտնականները հուսով են, որ մի քանի հազար տարվա վաղեմություն ունեցող խաղողի կորիզներից  ստացված գենետիկ նյութը հնարավոր կլինի  փոխանցել  տեղի խաղողի մի քանի տեսակներին և արդյունքում  ստանալ այն խաղողը , որը Իսրայելում աճել էր ավելի քան երկու հազար տարի առաջ:Իսրայելցի հետազոտողները  արդեն որոշակի հաջողություններ են գրանցել: 2014թվականին  2480 շիշ գինի էին արտադրել    մարավի տեսակի խաղողից:  Խաղողի այդ տեսակը  անհետացած էր համարվում, սակայն  հնագետների և խաղողագետների ջանքերով հնարավոր եղավ այն  վերականգնել: Գրավոր աղբյուրների համաձայն  մարավի  տեսակի խաղողը Իսրայելում աճել է  մեր թվարկության մոտ 220թվականին:  Իսկ Հիսուսի ժամանակաշրջանի գինի  փորձում են ստանալ  խաղողի հինավուրց 30 տեսակներից: Առավել հավանական թեկնածուն  դաբուկի տեսակի հինավուրց խաղողն է: