Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են  արգելել կրոնի դասերը

//Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են  արգելել կրոնի դասերը

Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են  արգելել կրոնի դասերը

Իսպանիայում սոցիալիստների  առաջնորդ Պեդրո Սանչեսը նախընտրական քարոզարշավի  ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում  կրոնի դասերը կարգելվեն  ոչ միայն պետական, այլ նաև  մասնավոր դպրոցներում: Դեկտեմբերի 20 –ին Իսպանիայում  կայանալու է  խորհրդարանի ստորին և վերին  պալատների ընտրությունը: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որի առաջնորդը Սանչեսն է, համարվում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը: Սոցիալիստների նախընտրական ծրագրի կետերից մեկը  երկրի բոլոր դպրոցներում  կրոնի դասերի  արգելումն է: Համաձայն այդ ծրագրի` Իսպանիայի կառավարությունը պետք է աջակցի  առկա օրենսդրության  մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելուն, որը նպատակ ունի ապահովել  դպրոցների աշխարհիկ բնույթը, որտեղ կրոնական դասերը դուրս կբերվեն  ուսումնական ծրագրից: Իսկ մասնավոր դպրոցներում  կարող են կրոնի հիմքերին ծանոթանալ  ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով: Այս առիթով Իսպանիայի  կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի  պաշտոնական ներկայացուցիչ Խոսե Մարիա Խիլ Թամայոն հայտարարել էր, որ ոչ ոք իրավունք չունի դպրոցներում արգելել կրոնի դասերը: Աշակերտը կհաճախի այդ դասերին, թե ոչ  որոշելու են ծնողները:

By | 2015-10-23T11:27:45+00:00 October 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն