Իսլամը անհամատեղելի է ԱՄՆ-ի Սահմանադրության հետ

//Իսլամը անհամատեղելի է ԱՄՆ-ի Սահմանադրության հետ

Իսլամը անհամատեղելի է ԱՄՆ-ի Սահմանադրության հետ

NBC News հեռուստաալիքի  տեղեկացմամբ ԱՄՆ-ի  նախագահական ընտրությունների   թեկնածու, հանրապետական կուսակցության անդամ, նախկին նյարդավիրաբույժ Բեն  Կարստերը հայտարարել է, որ  մուսուլմանը չպետք է զբաղեցնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Նրա կարծիքով իսլամը անհամատեղելի է ամերիկյան արժեքների հետ: << Ես ամբողջապես դեմ եմ մուսուլման նախագահի>>-ասել էր Կարստերը հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ: Բեն Կարստերը հայտարարել էր, որ նախագահի հավատքը պետք է համապատասխանի երկրի Սահմանադրությանը, իսկ իսլամը, որպես կրոն  անհամատեղելի է ամերիկյան Սահմանադրության հետ: << Եթե հավատքը չի համապատասխանում ամերիկյան արժեքներին և Սահմանադրությանը, ապա դա պետք է անպայման հաշվի առնել>>-ասել էր հանրապետական թեկնածուն: Նշենք, որ նախագահական ընտրություններում Կարսոնի մրցակիցների կարծիքները այդ հարցում   տարբեր էին: Նրանից ոմանք խստորեն դեմ էին դուրս եկել  հակամուսուլմանական արտահայտություններին:

By | 2015-09-22T15:16:51+00:00 September 22nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն