Իսլամիստները սպառնում են ոչնչացնել ղպտի հինավուրց տաճարը

//Իսլամիստները սպառնում են ոչնչացնել ղպտի հինավուրց տաճարը

Իսլամիստները սպառնում են ոչնչացնել ղպտի հինավուրց տաճարը

Fides լրատվական գործակալության համաձայն`իսլամիստները սպառնացել են  ոչնչացնել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հարևանությամբ գտնվող ղպտի հինավուրց Ալ Բարամոս տաճարը:Սպառնալիքներից հետո վանական այդ համալիրը վերցվել է  եգիպտական ոստիկանության ուժեղ հսկողության տակ: Եգիպտոսի Մարդու իրավունքների կենտրոնի  տնօրեն, փաստաբան Յուսեֆ Մալաքը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել  ապահովել ղպտի  տաճարների և վանքերի  պաշտպանությունը:  <<Ղպտիները Եգիպտոսի համար>> միության ներկայացուցիչ Նադեր Շուքրին  դիմել է Ներքին գործերի նախարարություն և անվտանգության ծառայություններին`խնդրելով  լրջորեն վերաբերվել  ղպտի սրբավայրերի  և այլ օբյեկտների դեմ  համացանցում հայտնված սպառնալիքներին: 

By | 2015-12-09T17:23:13+00:00 December 9th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն