Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ

//Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ

Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ

<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի 1800 քաղաքացիներ: Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վ. Կոլոկոլցևը: Նախարարի խոսքով այդ առնչությամբ  477 քրեական   գործ է հարուցվել: Ավելի վաղ Հակաահաբեկչական  կենտրոնին առընթեր  Գիտական խորհրդի հրապարակած տվյալներով  Սիրիայում իսլամիստներին են միացել  Ռուսաստանի 800-1500 քաղաքացի: Նրանցից 170-ը զոհվել է:  Նշենք, որ <<Իսլամական պետությունը>> Ռուսաստանում արգելված է, որպես   իսլամական ահաբեկչական խմբավորում: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով  այդ խմբավորման կազմում կա ավելի քան 30 հազար գրոհայիններ, մինչդեռ Իրաքի իշխանությունները հայտարարում են 200 հազար անդամների մասին: Իսլամիստների շարքերում կռվում են  80 երկրների քաղաքացիներ, այդ թվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Մարոկոյի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի,  Կանադայի և այլն:

By | 2015-09-18T13:46:18+00:00 September 18th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն