Իսլամիստները նվազեցրել են առևանգված քրիստոնյաների դիմաց պահանջվող փրկագինը

//Իսլամիստները նվազեցրել են առևանգված քրիստոնյաների դիմաց պահանջվող փրկագինը

Իսլամիստները նվազեցրել են առևանգված քրիստոնյաների դիմաց պահանջվող փրկագինը

Սիրիայի Հասակե  և Նիսիբինա քաղաքների   կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն  <<Ֆայդս>> գործակալությանը տված հարցարզույցի ժամանակ ասել է, որ  Իսլամական պետության  գրոհայինները սկսել են ավելի ռեալ  պայմաններ առաջարկել  գերևարված  230 ասորի քրիստոնյաներին ազատ արձակելու համար: << Սկզբում միջնորդների միջոցով  իսլամիստ գրոհայինները  գերևարված 230 ասորի քրիստոնյաների համար պահանջել էին 23միլիոն դոլար: Քանի որ գերևարվածների հարազատները չէին կարող նման գումար հավաքել, ապա բանակցությունները դադարեցվել էին: Սակայն ներկայումս  իսլամիստները սկսել են պահանջել  շատ ավելի փոքր գումար>>-պատմել էր եպիսկոպոսը և հավելել.<<Այժմ դժվարությունները կապված  չեն գումարի հետ: Խնդիրները կազմակերպչական են: Անհրաժեշտ են ավտոբուսներ, անհրաժեշտ է որոշել ճիշտ  երթուղին ` հնարավոր հարձակումներից խուսափելու համար: Բացի դա գերևարվածներին վերադարձնելու գործողությունները պետք է համաձայնեցնել սիրիական բանակի և քրդական զինվածխմբավորումների հետ: Եվ այս ամենի հետևանքով գերիների վերադարձը  հետաձգվում է-եզրափակել էր եպիկոպոս Ժակ Բեհնան Հինդոն: Տեղեկացնենք, որ  Սիրիայի հյուսիսային շրջանի ասորական  գյուղերի քրիստոնյա խաղաղ բնակիչներին   պատանդ էին վերցրել այս տարվա փետրվարին: Նրանց գտնվելու  ճշգրիտ վայրը   հայտնի չի:

By | 2015-09-10T14:25:41+00:00 September 10th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն