Invictory կայքի տեղեկացմամբ` Սիրիայի իրավապաշտպան խմբերը հաստատել են, որ Սիրիայում փրկագնի դիմաց իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել  ասորի 43 քրիստոնյաների, որոնց առևանգել էին նախորդ տարվա փետրվարին:  << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները յուրաքանաչյուր անձի համար ստացել են 100 հազար դոլար: Ասորի դեմոկրատական կազմակերպության  համաձայն սկզբում գրոհայինները պահանջել էին 18 միլիոն դոլար, սակայն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո գումարը նվազեցրել էին: Գերևարված քրիստոնյաներին ազատ արձակելու գործում մեծ դեր ունի  Ասորի եկեղեցին:Այս առնչությամբ եկեղեցին իր  պաշտոնական կայքում գրել է.<<Չնայած այս լուրը ոգևորում է մեզ, սակայն մենք  սգում ենք  մարդկային հսկայական կորուստների համար: Ոչնչացվել են նաև  ասորի քրիստոնյաների ապրուստի միջոցները>>: Նշենք, որ անցյալ տարվա փետրվարին  իսլամիստ գրոհայինները առևանգել էին ասորի 220 քրիստոնյաների: Փրկագնի դիմաց ազատ են արձակել նրանց մի մասին, սակայն մի մեծ խմբի էլ հրապարակային մահապատժի են ենթարկել: