The Washington Times-ի տեղեկացմամբ `մարտի 25-ին `Ավագ ուրբաթ օրը Եմենում  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  խաչել են կաթոլիկ քահանա Թոմաս Աժանալիլին: Թերթի համաձայն իսլամիստները քահանային խաչել են այդ օրը, երբ  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հիշատակում էր Հիսուսի խաչելությունը: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին  Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած  կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: Մինչև վերջերս  քահանայի ճակատագրի մասին տեղեկություններ չկային: Թոմաս Աժանալիլը ծագումով հնդիկ էր  և Հնդկաստանի քաղաքացի: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ  ջանքեր են գործադրվում գերևարված հոգևորականին  ազատելու համար: Թոմաս Աժանալիլին խաչելու մասին առաջին լուրը  հայտնվել էր  <<Corpus Christi Dubai>> համայնքի արաբալեզու կայքում: Այդ համայնքը սերտ կապեր է պահպանում  Մայր Թերեզայի  գթության կազմակերպության հետ: Քահանայի խաչելության փաստը  հասատատել էր Վիենայի արքեպիսկոպոս, կարդինալ  Քրիստոֆ Շոնբորնը  Հարության տոնի պատարագի ժամանակ: