Վերջին  մի քանի օրերին << Իսլամական պետության>> գրոհայինները  Իրաքի Մոսուլ  քաղաքում առևանգել են 127 երեխաների: Այս մասին իրաքյան լրատվամիջոցներին հայտնել է  Մոսուլում Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության  մամուլի քարտուղար Սաիդ Մամուզինին:  Նա ասել է. << Առևանգել են 11-15տարեկան  երեխաների: Երեխաներին ուղարկում են հատուկ ճամբարներ, որտեղ սովորեցնում են զենք կիրառել և ահաբեկչություններ իրականացնել>>: Մամուզինը պատմել էր, որ երեխաներից մեկի հորը սպանել էին, երբ նա փորձել էր  պաշտպանել որդուն: <<Բոլոր առևանգված երեխաներին  դարձնում են մահապարտ ահաբեկիչներ>>-եզրափակել էր Սաիդ Մամուզինին: