Իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել ասորի 10 քրիստոնյաների

//Իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել ասորի 10 քրիստոնյաների

Իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել ասորի 10 քրիստոնյաների

Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ազատ են արձակել այս տարվա փետրվարին Սիրիայի հյուսիս արևմտյան  Էլ Հասաքա նահանգի բնակավայրերից առևանգած 200 ասորի քրիստոնյաներից  10 մարդու: Ազատված քրիստոնյաներից 5-ը կանայք են: Տեղեկությունների համաձայն  այդ մարդիկ ազատ են արձակվել գրոհայինների հետ  Ասորի եկեղեցու երկարատև և դժվարին բանակցություններից հետո: Գերության մեջ շարունակում են մնալ  150 քրիստոնյաներ: Գրոհայինները ազատ արձակված յուրաքանչյուր խմբի համար փրկագին են պահանջում: Նշենք, որ Սիրիայում  բնակվում են 30 հազար ասորի քրիստոնյաներ: Նրանց մեծ մասը բնակվում է  Էլ Հասաքա նահանգում: Երկար ժամանակ այդ վայրում  շարունակվում են  ռազմական գործողությունները  իսլամական խմբավորումների և Սիրիայի բանակի միջև:  Անցյալ տարվա մայիսին քուրդ զինյալներին հաջողվել էր իսլամիստներին դուրս մղել  քրիստոնեաբնակ  14 գյուղերից:

By | 2015-11-26T13:06:27+00:00 November 26th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն