АsiaNews-ի համաձայն`Պակիստանում Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ մի շարք քաղաքներում  հատուկ աղոթքներ են  կատարվել  աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահվան դատապարտված Ասիա Բիբիի համար: Նախորդ տարի Պակիստանի վճռաբեկ դատարանը կանգնեցրել է մահապատժի իրականացումը, սակայն  ներկայումս Ասիայի կյանքը դարձյալ վտանգված է: Բանն  այն է, որ վերջերս Ասիային պաշտպանելու համար  Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրին սպանած իսլամիստին  մահապատժի են ենթարկել: Դրանից հետո Պակիստանի ամբողջ տարածքում  մուսուլման արմատականները ցույցեր են անցկացնում`պահանջելով արագացնել Ասիայի մահապատժի իրականացումը: Նրանք փորձում են ճնշում գործադրել  կառավարության վրա` քրիստոնյա այդ կնոջ մահապատժի ենթարկելու համար: Կաթոլիկ քահանա Արշեդ Ջոնը ասել էր.<<Մենք աղոթում և ծոմ ենք  պահում Ասիայի և  բանտերում գտնվող մյուս քրիստոնյաների համար, ովքեր դատապարտվել են կեղծ մեղադրանքներով: Աղոթում ենք, որպեսզի Տերը խաղաղություն և հանդարտություն  բերի այս երկրին>>: Նշենք, որ Ասիա Բիբին  բանտում է գտնվում 2009թվականից: