Իսլամիստ ահաբեկիչները կորցնում են աջակցությունը արաբ երիտասարդության շրջանում

//Իսլամիստ ահաբեկիչները կորցնում են աջակցությունը արաբ երիտասարդության շրջանում

Իսլամիստ ահաբեկիչները կորցնում են աջակցությունը արաբ երիտասարդության շրջանում

The Washington Post-ի համաձայն <<Իսլամական պետություն>> խմբավորումը կտրուկ կորցրել է աջակցությունը երիտասարդ արաբների շրջանում: Թերթը ներկայացրել է հասարակական կարծիքի  ուսումնասիրության արդյունքները, որ  կատարել էր ASDA’A Burston-Marsteller խորհրդատվական ընկերությունը  արաբական 16 պետություններում 18-24 տարեկան երիտասարդների շրջանում: << Արաբ երիտասարդության ճնշող մեծամասնությունը  վճռականորեն  դեմ է հանդես գալիս խմբավորմանը : Հարցվածների 80%-ը  բացառում է խմբավորմանը իրենց կողմից որևէ աջակցության հնարավորությունը>>- գրում է թերթը: Իսկ մեկ տարի առաջ  նման դիրքորոշում էին հայտնել հարցվածների 60%-ը: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ երիտասարդ արաբները  սկսել են ավելի շատ վախենալ << Իսլամական պետություն>>-ից, ավելի քիչ են ենթարկվում   խմբավորման քարոզչության  ազդեցությանը: Հարցված երիտասարդների  կեսից ավելին  <<Իսլամական պետությանն>>  է համարել  Մերձավոր Արևելքի  թիվ մեկ խնդիրը, իսկ մեծ մասը  կարծիք է հայտնել, որ  Սիրիայում և Իրաքում  խալիֆայություն ստեղծելու  փորձերը ամբողջապես  ձախողման են դատապարտված: Իսլամիստներին  անդամակցելու պատճառներ  են անվանել   գործազրկությունը և տնտեսական հեռանկարների բացակայությունը, իսկ    կրոնական զգացմունքները  երկրորդական դեր են խաղում  ահաբեկիչներին  միանալու որոշում ընդունելիս:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն