Իռլանդիայի խորհրդարանը օրենք է հաստատել,համաձայն որի կաթոլիկ  դպրոցները  աշխատանքի ընդունելիս պետք է հավասար հնարավորություններ տան   համասեռամոլ մանկավարժներին: Խորհրդարանը ուղղումներ է  կատարել  աշխատանքի ընդունման ժամանակ  խտրականությունը  արգելող  օրենքում: Մասնավորապես օրենքից  հանել են այն դրույթը, համաձայն որի  տվյալ հաստատությունը` ելնելով   կրոնական   արժեքներից և համոզմունքներից կարող էր մերժել աշխատանքի ընդունել անցանկալի անձանց: Հաստատված նոր օրենքը վերաբերում է նաև  կաթոլիկ հիվանդանոցներին և մյուս հաստատություններին, որոնք պետական  ֆինանսավորում են ստանում:  Իռլանդիայի լրատվամիջոցները այս օրենքի ընդունումը անվանել են անմիտ և անտրամաբանական, քանի որ Իռլանդիայի կառավարությունը  փորձում է պայքարել  կաթոլիկ դպրոցներում մանկապղծության դեպքերի դեմ `միաժամանակ ստիպում է աշխատանքի ընդունել համասեռամոլների: