Իրաքյան Քուրդիստանում կաթոլիկ համալսարան է բացվելու

//Իրաքյան Քուրդիստանում կաթոլիկ համալսարան է բացվելու

Իրաքյան Քուրդիստանում կաթոլիկ համալսարան է բացվելու

 Դեկտեմբերի 8-ին Իրաքյան Քուրդիստանի  մայրաքաղաք Էրբիլի քրիստոնեական թաղամասում  բացվելու է կաթոլիկ համալսարան: Համալսարանի հիմնաքարը դրել  էին  2012թվականի  հոկտեմբերի  20-ին: Շենքի  կառուցման համար  Քուրդիստանի կառավարությունը  քաղդեական կաթոլիկ համայնքին  տրամադրել էր 30 հազար քառակուսի մետր տարածք: Այս ուսումնական հաստատությունը ստեղծելու գործում մեծ օգնություն է ցուցաբերել  Լիբանանի մարոնիտ համալսարանը: Նորաբաց ուսումնական  հաստատությունում կատարվելու են նաև  գիտահետազոտական աշխատանքներ: Համալսարանը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար:  <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից Իրաքում տարածքներ զավթելուց հետո հազարավոր քրիստոնյաներ ապաստանել են  Էրբիլում: Սակայն դա չխանգարեց համալսարան ստեղծելու  կաթոլիկ համայնքի ծրագրերին:

By | 2015-12-07T14:26:53+00:00 December 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն