Իրաքում կործանել են հնագույն վանքը

Գլխավոր/Նորություններ/Իրաքում կործանել են հնագույն վանքը

Իրաքում կործանել են հնագույն վանքը

<< Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները հերթական վայրագությունն են կատարել: Հիմնահատակ կործանել են Իրաքի  Մոսուլ քաղաքի արվարձանում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Վանքը կառուցվել էր 590 թվականին և այդ ժամանակից ի վեր  համարվում էր  և ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաների համար ուխտատեղի: << Ցավոք սրտի այդ վայրերում  տեղի է ունենում  մշակութային,  պատմական, կրոնական և հոգևոր  մեծագույն արժեքների սիստեմատիկ ոչնչացում >>-հայտարարել էր Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:   Իսկ Մոսուլում  երկար տարիներ ծառայած կաթոլիկ քահանա Թաբիթ Հաբիբը ասել էր.<<Քրիստոնեության  սրբավայրերը, պատմությունը  բարբարոսաբար կործանում են: Իսլամիստ գրոհայինները փորձում են այդ կերպ  քրիստոնյաներին դուրս մղել  Իրաքից և ոչնչացնել  անգամ  քրիստոնյաների հիշատակը այս վայրերում>>:

By | 2016-02-02T12:29:50+00:00 February 2nd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն