Իրաքից փախստական ընտանիքը վերադառնում է հայրենիք

//Իրաքից փախստական ընտանիքը վերադառնում է հայրենիք

Իրաքից փախստական ընտանիքը վերադառնում է հայրենիք

Չեխիայում ապաստանած մի քանի իրաքցի փախստականներ որոշել են վերադառնալ հայրենիք: Նման որոշում են կայացրել Չեխիայում օթևան գտած իրաքցի 37 ընտանիքներից մեկի անդամները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է   Չեխիայում Մերձավոր Արևելքի փախստականների հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Ֆրիդլը: <<Մի քանի շաբաթ առաջ Իրաքից փախած ընտանիքի ութ անդամները որոշել են վերադառնալ : Ընտանիքի ավագ անդամները ասում են, որ ցանկանում են հայրենիքում մեռնել: Չնայած մեր կառավարությունը ամեն կերպ աջակցում է   փախստականներին, սակայն   նրանց համար շատ դժվար է հարմարվել նոր կյանքին>>-ասել էր Ֆրիդլը: Նշենք,որ այս տարվա սկզբին Չեխիայի կառավարությունը որոշել էր ապաստան տրամադրել իրաքցի 135 քրիստոնյա փախստականների:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն