Իրաքի քրիստոնյաները ստեղծել են զինված կազմավորում

//Իրաքի քրիստոնյաները ստեղծել են զինված կազմավորում

Իրաքի քրիստոնյաները ստեղծել են զինված կազմավորում

BBC-ի տեղեկացմամբ` Իրաքի պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել են քրիստոնեական զինված ուժեր: <<Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ պայքարելու համար  միավորված  քրիստոնյա աշխարհազորային ջոկատները  իրենց կազմավորումը անվանել են << Բաբելոնի բրիգադ>>: Կազմավորման  հրամանատար Ռայան ալ Կիլդանիի խոսքով, երբ իսլամիստ գրոհայինները  հարձակվեցին և տարածքներ բռնազավթեցին Իրաքում, ապա  տեղի քրիստոնյաները  ստիպված էին պաշտպանվել: BBC-ի  լրագրողին տված հարցազրույցում ալ Կիլդանին ասել էր.<< Այն ինչ որ անում էին իսլամիստները քրիստոնյաների հանդեպ ուղղակի սարսափելի էր: Այդ գրոհայինները մարդկային կերպարանքով դևեր են>>: Ներկայումս Իրաքում գործում են  քրիստոնյա աշխարհազորային ավելի քան 30 ջոկատներ, որոնցում կա մոտ 100 հազար կամավոր: Քրիստոնեական ջոկատներին  հաջողվել է  համոզել Իրաքի կառավարությանը  հոգալ իրենց ծախսերը: Քրիստոնյա կամավորները ոչ միայն մասնակցում են իսլամիստների դեմ մղվող մարտերին, այլ նաև  պարեկային հսկողություն են իրականացնում Բաղդադում և իսլամիստներից ազատագրված  բնակավայրերում: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն