Իրաքի քրիստոնյաները աղոթում են  տարածքների ազատագրման համար

//Իրաքի քրիստոնյաները աղոթում են  տարածքների ազատագրման համար

Իրաքի քրիստոնյաները աղոթում են  տարածքների ազատագրման համար

Սուրբ Ծննդյան  պահքի  ընթացքում քաղդեա-կաթոլիկ  բոլոր տաճարներում  աղոթելու են  Իրաքի Մոսուլ քաղաքը և Նինվեյի հովիտը իսլամիստ գրոհայիններից ազատագրելու, ինչպես նաև Իրաքում կրոնական փոքրամասնությունների  իրավունքները  հարգելու   համար: Այս մասին  ասված է Քաղդեա- կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի  համայնքներին ուղղված ուղերձում: Պատրիարքը հավատացյալներին կոչ է անում աղոթել <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից  Իրաքի բռնազավթված  տարածքների ազատագրման համար, ինչը  հնարավորություն կտա տասնյակ  հազարավոր փախստականներին տուն վերադառնալ: Նշենք, որ  Մոսուլը  մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքն է: Իսլամիստ գրոհայինները քաղաքը գրավել են 2014 թվականի հունիսին: Իսկ օգոստոսին իսլամիստները  զավթեցին Նինվեյի հովիտը, որի քաղաքներում և գյուղերում բնակվող  տասնյակ հազարավոր քրիստոնյաներ` ասորիներ, քաղդեացիներ, սիրիա- յակովիտյաներ   ստիպված էին փախչել և ապաստան գտնել հարևան երկրներում:

By | 2015-12-01T15:44:19+00:00 December 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն