Իրաքի իշխանությունները պաշտպանում են քրիստոնյաների ունեցվածքը

//Իրաքի իշխանությունները պաշտպանում են քրիստոնյաների ունեցվածքը

Իրաքի իշխանությունները պաշտպանում են քրիստոնյաների ունեցվածքը

Իրաքի Արդարադատության նախարարությունը արտակարգ միջոցներ է ձեռք առնում` պաշտպանելու երկրից հեռացած քրիստոնյաների  անշարժ գույքը  անօրինական ճանապարհներով այլ անձանց սեփականությունը դառնալուց:  Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար  Հայդար Ազ Զամիլին: Մասնավորապես ավելի խիստ հսկողություն է սահմանվելու  քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքի  գործարքների նկատմամբ, որպեսզի բացառվի  կտակների հետ կապված  խարդախությունները և դրանց  անօրինական օգտագործումը: Այսուհետ անշարժ գույքը կարող է վաճառել  միայն սեփականատերը  կամ էլ նրա ընտանիքի  ներկայացուցիչը: Վերջին տարիներին Իրաքի մի շարք քաղաքներում, հատկապես Բաղդադում և Քիրքուկում  երկրից հեռացած քրիստոնյաների տները և հողատարածքները կեղծ փաստաթղթերով  ձեռք են բերել  մուսուլմանները`հույս ունենալով, որ օրինական տերերը այլևս չեն վերադառնա Իրաք: Այդ խարդախ գործարքներում իրենց մեծ դերն են ունեցել  կոռումպացված պաշտոնյաները: Այս տարվա ամռանը Իրաքի կաթոլիկ եկեղեցու  Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն Իրաքի իշխանություններին կոչ էր արել  երաշխավորել  քրիստոնյաներին պատկանող սեփականության անձեռնմխելիությունը:

By | 2015-10-12T15:25:55+00:00 October 12th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն