Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրեաներին շնորհավորել է Նոր տարվա`Ռոշ Աշանի կապակցությամբ:   Twitter-ի իր էջում հրապարակած շնորհավորական խոսքում Իրանի նախագահը հրեաներին մաղթել է խաղաղություն: <<Թող մեր ընդհանուր արմատները վերջապես հանգեցնեն  փոխադարձ խորը հարգանքի, խաղաղության և փոխըմբռնման: Քաղցր Նոր տարի>>-գրել է Հասան Ռոուհանին: Սա կարելի է ասել զարմանալի է, Իսրայելի և Իրանի միջև  մշտապես  մեղմ ասած լարված հարաբերությունների համապատկերում: Ռոուհանիի նախորդները բացահայտորեն սպառնում էին Իսրայելին ոչնչացմամբ, իսկ շատ իրանցի քաղաքական գործիչներ Իսրայելին համարում են Իրանի թիվ մեկ թշնամին: Ներկայումս իրավիճակը նաև  լարվել է վերջերս Իրանի և <<մեծ վեցյակի>>  միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության հետևանքով: Չնայած պաշտոնական Թեհրանը հավատացնում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ  նպատակներ  ունի, Իսրայելը   շարունակում է  խիստ մտահոգվել, որ Իրանը  միջուկային զենք կստեղծի, իսկ այդ դեպքում առաջին զոհը կդառնա հենց  Իսրայելը : Իսրայելյան լրատվամիջոցների համաձայն` մնում է հուսալ, որ  Իրանի նախագահի մաղթանքները  անկեղծ են: