Իրանի նախագահը հանդիպել է Հռոմի Պապի հետ

//Իրանի նախագահը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Իրանի նախագահը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Հունվարի 27-ին Վատիկանում Հռոմի Պապը ընդունել էր Իրանի նախագահ  Հասան Ռոհանիին:  Հանդիպումը տեղի էր ունեցել Առաքելական պալատի  պապական գրադարանում և  տևել էր մոտ  40 րոպե: Իրանի նախագահին ուղեկցել էր 12մարդուց բաղկացած պատվիրակությունը: Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության համաձայն հանդիպումը անցել էր ջերմ մթնոլորտում: Քննարկել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության, Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման գործում Իրանի դերի կարևորության, ահաբեկչության  և զենքի  ապօրինի  առևտրի դեմ պայքարի  հարցերը: Անդրադարձել էին    միջկրոնական երկխոսության կարևորությանը և  խաղաղության ու հանդուրժողականության հաստատման հարցում կրոնական բոլոր  համայնքների պատասխանատվությանը:  Հանդիպման արդյունքում կողմերը նշել էին, որ Վատիկանը և Իրանը ունեն << հոգևոր ընդհանուր արժեքներ>> և երկու պետությունների միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ: Զրույցի ավարտին կողմերը նվերներ էին փոխանակել: Իրանի նախագահը Պապին նվիրել էր պարսկական ձեռագործ գորգ և գիրք, իսկ կաթոլիկ Հովվապետը սուրբ Մարտինի պատկերով մեդալ և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված իր գիրքը:   Պապի հետ հանդիպումից հետո իրանական պատվիրակությունը զրուցել էր  Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ:

By | 2016-01-27T10:46:32+00:00 January 27th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն