CBN –ի համաձայն `Սաիդ  Աբեդինիի  բանտից ազատվելուց հետո  Իրանում հալածվող քրիստոնյաներին աջակցող <<Elam Ministries>> կազմակերպության տնօրեն Դևիդ Յեհնազարը հայտարարել է, որ Իրանի բանտերում գտնվում են  առնվազն 92 քրիստոնյաներ: Յեհնազարը կոչ է արել չմոռանալ այդ բանտարկյալների մասին և աղոթել նրանց համար: Նրանց թվում է իսլամից քրիստոնեության անցած  Մարիամ Նագաշ  Զարգարան, ում  ձերբակալ են 2013թվականին  և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Բանտարկությունից առաջ  Մարիամ Զարգարան  սրտի վիրահատություն  էր տարել և բժշկական օգնության կարիք ունի: <<Elam Ministries>>-ի տվյալներով  ներկայումս այդ կինը ծանր հիվանդ է և միայն վերջերս է բանտի ղեկավարությունը թույլատրել  բժշկական օգնություն ցույց տալ նրան: