Հույն հոգևորականությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

//Հույն հոգևորականությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

Հույն հոգևորականությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

 AgionOros գործակալության տեղեկացմամբ` Հունաստանի Սուրբ Աֆոն թերակղզու բոլոր վանքերի ներկայացուցիչները  դեմ են հանդես եկել  միասեռ ամուսնությունները օրինականացնելու կառավարության ծրագրին: Խորհրդարանի պատգամավորներին ուղղված կոչում  հոգևորականները  խնդրել են  հետաձգել այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը: Ուղերձում հույն հոգևորականները մտահոգություն են  հայտնել    ուղղափառության և հույն մշակույթի արժեքներից օրենսդրորեն հեռանալու կապակցությամբ: << Որպես ուղղափառ քրիստոնյաներ, մենք հարգում ենք  յուրաքանչյուր մարդու ընտրությունը` լինել Եկեղեցում թե հեռանալ: Սակայն ոչ ոք իրավունք չունի խլել   Աստծուց տրված մարդու ազատության պարգևը: Միասեռ ամուսնությունների  հավասարեցումը  ավանդական ամուսնություններին` դրանից բխող  իրավական և սոցիալական բոլոր հետևանքներով, հակասում է մեր ժողովրդի  արժեքներին: Դա սադրանք և մարտահրավեր է հույն ժողովրդին>>-ասված է հոգևորականների ուղերձում: 

By | 2015-12-23T14:15:26+00:00 December 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն