Հունաստանը բողոքել է ուղղափառ տաճարը քանդելու դեմ

//Հունաստանը բողոքել է ուղղափառ տաճարը քանդելու դեմ

Հունաստանը բողոքել է ուղղափառ տաճարը քանդելու դեմ

Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հունաստանը   իր բողոքն է հայտնել Ալբանիայի դեսպանին և պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրահանձնաժողով և Եվրախորհուրդ  Ալբանիայի իշխանությունների կողմից երկրի հարավային Դհերմի  բնակավայրի  սուրբ Աֆանասիի ուղղափառ տաճարը քանդելու համար:  Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին տեղեկացրել է նաև  Բեռլինին և Վաշինգտոնին: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Կուտրասը  տաճարի ավերումը համեմատել է  Մերձավոր Արևելքում մշակույթի հուշարձանները իսլամիստ գրոհայինների կողմից  ոչնչացնելու հետ: <<Սրբավայրերի և հուշարձանների  ավերումը կատարվում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Դա կատարում են  ջիհադիստները: Այսօր  տեսնում ենք, որ նման քայլ է կատարվել մեր հարևան երկրում` Ալբանիայում>>- հայտարարել էր հույն դիվանագետը: Ալբանիայի իշխանությունները իրենց այդ արարքը բացատրում են, իբրև թե այդ վայրում ցանկացել են պեղումներ կատարել, որպեսզի հայտնաբերեն 17-րդ դարի կաթոլիկ  միսիոներ Նիլո Կատալանոյի գերեզմանը: Ավելի վաղ քրիստոնեական տաճարի քանդման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունում իր զայրույթը և  բողոքն էր արտահայտել Ալբանիայի Ուղղափառ եկեղեցին: Տեղի ունեցածը անվանել էին Ալբանիայի սահմանադրությամբ ամրագրված   հավատի ազատության իրավունքի կոպիտ խախտում: Իսկ նման քայլը   վտանգում է  երկրում կրոնական համաձայնությունը ևկարող է  կոնֆլիկտներ  առաջացնել  կրոնական տարբեր համայնքների միջև: Նշենք, որ Ալբանիայի  հարավում գտնվող Դհերմի բնակավայրի բնակչությունը հիմնականում ուղղափառ հույներ են:

By | 2015-09-01T13:01:22+00:00 September 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն