Հունաստանի խորհրդարանը  հաստատել է օրենքի նախագիծը, որը համասեռամոլ զույգերին թույլատրում է  քաղաքացիական ամուսնություններ կնքել: Քվեարկությանը ներկա 249 պատգամավորներից կողմ էր քվերակել 193-ը, իսկ դեմ` 56-ը: << Սա կարևոր իրադարձություն է  մարդու իրավունքների ոլորտում>>-հայտարարել էր Հունաստանի վարչապետ   Ալեքսիս  Ցիպրասը: Ընդունված օրենքը թույլ է տալիս կարգավորել միասեռ զույգերի  ժառանգության և գույքի հետ կապված  հարցերը, սակայն օրենքում չի շոշափվում  նման զույգերի կողմից երեխաների որդեգրման հարցը: Նշենք, որ Հունաստանում  միասեռ կապերը օրինականացնելու հարցի շուրջ զարգացումները շատ դանդաղ էին ընթանում, որի պատճառներից մեկը Հույն ոiղղափառ եկեղեցու դիմադրությունն էր :