Հունական զորամասում  տաճար են կառուցում

Գլխավոր/Նորություններ/Հունական զորամասում  տաճար են կառուցում
  • Հունական զորամասում  տաճար են կառուցում

Հունական զորամասում  տաճար են կառուցում

Հունաստանի Ամբելոնաս քաղաքում  զինծառայողները  սկսել են  սուրբ  Պաիսիի հիշատակին նվիրված տաճարի շինարարությունը:Տաճարը կառուցվում է զորամասի տարածքում: Հիմնաքարը դրել են  միտրոպոլիտ Իգնատիոսը և զորամասի հրամանատարը: Արարողությանը մասնակցել էին  մոտակա  գյուղերի  բազմաթիվ բնակիչներ, տեղի քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ: Հոգևորականների խոսքով  զինծառայողները  սեփական նախաձեռնությամբ են ստանձնել տաճարի շինարարության աշխատանքները: << Մեզ զարմացրել է, որ երիտասարդ զինվորները շատ լավ ծանոթ են հայր Պաիսիի   կյանքին և գործունեությանը, նրա գրքերին: Հավատում ենք, որ տաճարը կկառուցվի  կարճ ժամանակում, քանի որ աշխատանքները շատ արագ են ընթանում >>-ասել էր քահանաներից մեկը: Իսկ միտրոպոլիտ Իգնատիոսը  նշել էր, որ  տաճարի շինարարությունը շատ կարևոր նշանակություն ունի  ժամանակակից պայմաններում, երբ   Արևմտյան Եվրոպայում  տարբեր հարանվանություններ իրենց  սրբավայրերը վաճառքի են հանում աճուրդում: