Հռոմում  նոր աշխատություն  է հրատարակվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

//Հռոմում  նոր աշխատություն  է հրատարակվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հռոմում  նոր աշխատություն  է հրատարակվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հռոմի  Պապական Արևելյան ինստիտուտում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված  յոթ հատորանոց  գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակը քահանա ժորժ Անրի Ռույսենն է: Շնորհանդեսի արարողությանը ներկա էին ինստիտուտի ռեկտոր Դավիդ Նազարը, <<Սուրբ Էգիդիա>>  համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ,  Իտալիայի հայ համայնքի անդամներ: Գրքում ներկայացված են սուլթան Համիդից մինչև Քեմալ Աթաթուրքի  կառավարման  ժամանակաշրջանում հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք պահված էին Վատիկանի փակ արխիվներում: Այդ փաստաթղթերը  տալիս  են ցեղասպանության ամբողջական պատկերը`ծրագրումից մինչև իրականացումը:<< Հայր Ռույսենի աշխատությունը  հնարավորություն է տալիս  հետևել պատմական փաստերին, ճանաչել անցյալը և դասեր առնել ապագայի համար>>- իր ելույթում նշել էր Վատիկանում  Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Դեսպանը աշխատության հեղինակ Ժորժ Անրի Ռույսենին  հանձնել էր   Պատվո շքանշանը, որով Հայաստանի նախագահը պարգևատրել է քահանային:

By | 2015-12-07T14:49:36+00:00 December 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն