Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները

Գլխավոր/Նորություններ/Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները
  • Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները

Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները

Հռոմում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առել`հուսալի պաշտպանություն  երաշխավորելու Սուրբ Հարության տոնի միջոցառումների ժամանակ, որոնք կայանալու են մարտի 27-ին: Համապատասխան որոշումը ընդունվել է Հռոմի ոստիկանական  վարչության հատուկ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես այնպիսի օբյեկտների հարևանությամբ, ինչպիսիք  են  Սուրբ Պետրոսի տաճարը, Կոլիզեյը և այլն  կազմակերպվել են այցելուներին լրացուցիչ հսկելու  հատուկ գոտիներ: Այդ օրերին քաղաքի փողոցներում  հերթապահելու են նաև  ոստիկանության և կարաբիներների հատուկ ծառայությունների աշխատակիցներ: