Հռոմում կայացել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված կոնֆերանս

//Հռոմում կայացել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված կոնֆերանս

Հռոմում կայացել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված կոնֆերանս

Հռոմում ավարտվել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված  լայնամասշտաբ կոնֆերանսը, որը հովանավորել էին  Նոտր Դամի  համալսարանի   մարդու և քաղաքացիական իրավունքների կենտրոնը` Ջորջթաունի կրոնական ազատության կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսին  մասնակցեցին  և ելույթ ունեցան Արևելյան կաթոլիկ եկեղեցիների երկու պատրիարքներ, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում հալածանքների ենթարկված քրիստոնյաներ: << Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին մոռացել են, նրանց թողել և նույնիսկ դավաճանել են Արևմուտքի երկրները: Ամբողջ Մերձավոր Արևելքը մղձավանջի մեջ է, թվում է դրան վերջ չկա և դա վտանգում է  քրիստոնեության գոյությունը  այդ տարածաշրջանում, որը համարվում է  մեր հավատքի  օրրանը>>-ասել էր Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը:  Հարվարդի համալսարանի ներկայացուցիչ Մերի Էնն Գլենդոնը հայտարարել էր.<<Այստեղ հնչած ելույթներում ամենացավալին այն  է, որ  Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հիասթափված են  դեմոկրատական համարվող  արևմտյան երկրների լռությունից, որոնք կարող են շատ ավելին անել  հալածանքները դադարեցնելու և մարդկանց օգնելու համար>>:  Իսկ  ելույթ ունեցողներից մեկն էլ նշել էր.<<Այդ լռությունը և անտարբերությունը սարսափելի է: Տպավորություն է ստեղծվում, որ եվրոպական երկրները hանցակից են այդ բարբարոսություններին>>:

By | 2015-12-25T12:19:35+00:00 December 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն