Հռոմի Պապ Ֆրանցիսկ  I-ը Վատիկանում ընդունել էր  Instagram  սոցիալական ցանցի  ստեղծողներից   Քևին Սիստրոմին: Նրանք զրուցել էին տարբեր թեմաների շուրջ,  այդ  թվում,  թե ինչպիսի նշանակություն կարող է ունենալ  տեսողական պատկերը` մասնավորապես լուսանկարը  տարբեր լեզուներով խոսող և  տարբեր մշակույթի  ներկայացուցիչներին միաբանելու  հարցում: Սիստրոմը Պապին նվիրել էր գիրք, որում զետեղված են  Instagram սոցիալական ցանցի   ամենահետաքրքիր   10 լուսանկարներ`  աշխարհի  տարբեր վայրերից :Դրանց թվում են  կադրեր  Նեպալի երկրաշարժից, Մերձավոր Արևելքի գաղթականների կյանքից և այլն: Հանդիպումից հետո ` Քևին Սիստրոմը Facebook-ի իր էջում գրել էր.<<Այսօր պատիվ ունեցա հանդիպել Ֆրանցիսկ  I Պապի հետ:  Դա իմ կյանքի  ամենանշանավոր  տպավորությունն է >>: