Հռոմի Պապը Եվրոպայի կաթոլիկ թեմերին կոչ է արել ապաստան տալ փախստականներին

// Հռոմի Պապը Եվրոպայի կաթոլիկ թեմերին կոչ է արել ապաստան տալ փախստականներին

 Հռոմի Պապը Եվրոպայի կաթոլիկ թեմերին կոչ է արել ապաստան տալ փախստականներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը   կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ կոչ է արել, որպեսզի  Եվրոպայի յուրաքանչյուր վանք, կաթոլիկ թեմ  ընդունեն փախստական գոնե մեկ ընտանիքի: Այս կերպ Պապը իր վերաբերմունքն է արտահայտել միգրանտների ողբերգական վիճակի նկատմամբ, միգրանտների, ովքեր  փախչում են Եվրոպա` փրկվելու պատերազմներից, քաղցից և հալածանքներից: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին` կաթոլիկ Հովվապետը ասել էր.<<Թող Եվրոպայի յուրաքանչյուր  համայնք, թեմ, վանք, սկսած իմ թեմից,  ընդունեն գոնե մեկ ընտանիք>>: Նա  հավելել էր, որ  Վատիկանի երկու թեմեր առաջիկայում  ընդունելու են փախստական ընտանիքների: << Չի կարելի սահմանափակվել միայն  գաղթականներին  ամուր մնալու և  համբերելու կոչեր անելով, յուրաքանչյուր համայնք  կարող է ցուցաբերել իր նվիրվածությունը ավետարանական սկզբունքներին` ապաստան տրամադրելով փախստականներին>>-հայտարարել էր Պապը:  Նշենք, որ Եվրոպայի երեք պետություններում` Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում ընդհանուր թվով կան 50 հազար կաթոլիկ թեմեր:

By | 2015-09-07T13:07:22+00:00 September 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն