Հռոմի Պապը Ոտնլվայի արարողություն է կատարել

Գլխավոր/Նորություններ/Հռոմի Պապը Ոտնլվայի արարողություն է կատարել

Հռոմի Պապը Ոտնլվայի արարողություն է կատարել

Իտալական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի  օրը  Հռոմի հարևանությամբ  գտնվող Կաստելնուովո –դի Պորտո քաղաքի  փախստականների ժամանակավոր կացարանում   Ոտնլվայի արարողություն  է կատարել  12 անձանց , որոնցից 11-ը փախստականներ են , իսկ մեկը իտալացի: Փախստականներից  5-ը կաթոլիկներ են Նիգերիայից, 3-ը ղպտի քրիստոնյա, 3-ը մուսուլման  և մեկը` հինդուիզմի հետևորդ: Փախստականների ժամանակավոր  կացարանում, որտեղ ներկայումս    բնակվում է  892 մարդ, Պապը  Պատարագի արարողություն կատարեց, որից հետո  բոլոր փախստականներին  որոշակի գումար նվիրեցին:  Բացի դա կենտրոն էին բերել Զատկի 200 ձու,  ֆուտբոլի և թենիսի գնդակներ  հայտնի  մարզիկների ստորագրությամբ: Պատարագից հետո Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր  փախստական   երեք ընտանիքների հետ` երկուսը Էրիթրեայից, իսկ մեկը` Պաղեստինից: Մարտի 25-ին`Ավագ ուրբաթ օրը  երեկոյան Պապը առաջնորդելու է  խաչակրաց ավանդական երթը Կոլիզեի շուրջը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն