Vashington Post թերթի տեղեկացմամբ`  Հռոմի Պապը Քենիայում  քրիստոնյա և մուսուլման համայնքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել էր, որ   ծայրահեղականների  հարձակումների պայմաններում անհրաժեշտ է երկխոսությունը և դրան այլընտրանք չկա: << Այժմ կարևոր է մեր  ընդհանուր  հավատը  այն  բանի հանդեպ, որ Աստված խաղաղության Աստված  է>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նա նշել էր, որ կրոնը  չպետք է օգտագործել բռնությունները արդարացնելու համար: Պապը մտահոգություն էր հայտնել, որ կրոնի անվան տակ հատկապես  երիտասարդներին են   արմատական դարձնում` տարաձայնություններ և  վախ սփռելու համար:  Նույն օրը  Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Նշենք, որ Քենիայում  գործում է <<Ալ Քաիդայի>> հետ կապված <<Աշ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը, որի իրականացրած ահաբեկչություններին զոհ են գնում բազմաթիվ խաղաղ բնակիչներ: