Հռոմի Պապը ներողություն է խնդրել  քրիստոնյա մյուս եկեղեցիներից

Գլխավոր/Նորություններ/Հռոմի Պապը ներողություն է խնդրել  քրիստոնյա մյուս եկեղեցիներից
  • Հռոմի Պապը ներողություն է խնդրել  քրիստոնյա մյուս եկեղեցիներից

Հռոմի Պապը ներողություն է խնդրել  քրիստոնյա մյուս եկեղեցիներից

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը բողոքական և քրիստոնյա մյուս եկեղեցիներից ներողություն է խնդրել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու  կողմից անցյալում հալածանքների ենթարկվելու համար: Այս մասին տեղեկացնում է  <<The Guardian>> պարբերականը: Պողոս առաքյալի տաճարում  տեղի ունեցած  ամենամյա երեկոյան ծառայության   ժամաանակ  Պապը ասել էր.<<Ներողություն եմ խնդրում  մյուս եկեղեցիների քրիստոնյաների հանդեպ կաթոլիկների  ոչ ավետարանական վերաբերմունքի համար>>: Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանցիսկ I-ը որոշում է կայացրել մասնակցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին Շվեդիայի Լունդ քաղաքում  Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված  կաթոլիկների և լյութերականների համատեղ արարողությանը:  Նշենք, որ կաթոլիկների և լյութերականների միջև աստվածաբանական երկխոսությունը սկսվել է  1960-ական թվականներին` Վատիկանի երկրորդ համաժողովից հետո: