Ապրիլի 16-ին Հռոմի Պապը մեկօրյա այց է կատարելու հունական Լեսբոս կղզի: Այս մասին հայտարարել է Ֆրանցիսկ I-ը Սուրբ Պետրոսի հրապարակում  հավատացյալների հետ հանդիպման ժամանակ:<<Ես մեկնելու եմ Լեսբոս կղզի, որտեղ մեծ թվով փախստականներ  կան: Կղզի եմ գնալու իմ եղբայրների` Կոստանդնուպոլսի Պատրիարք  Բարդուղիմեոսի և Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսի հետ : Կղզի եմ գնում, որպեսզի   իմ համերաշխությունը հայտնեմ  փախստականներին, կղզու բնակիչներին և ամբողջ հույն ժողովրդին, ով նման մեծահոգությամբ   ընդունում է այդքան մեծ թվով փախստականների>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա հրապարակում ներկա ավելի քան 22հազար հավատացյալներին խնդրել էր այցի ընթացքում աղոթել իր համար: