Հռոմի Պապը կոչ է արել ներողություն խնդրել Մեքսիկայի հնդկացի ժողովուրդներից

//Հռոմի Պապը կոչ է արել ներողություն խնդրել Մեքսիկայի հնդկացի ժողովուրդներից

Հռոմի Պապը կոչ է արել ներողություն խնդրել Մեքսիկայի հնդկացի ժողովուրդներից

Մեքսիկայում Հռոմի Պապը այցելել է  երկրի ամենաաղքատ  նահանգներից մեկը` Չյապասը, որի բնակչությունը հիմնականում  հնդկացիներ են  և Սան Կրիստոբալ դե լաս Կասոս քաղաքում  պատարագ էր մատուցել: Արարողության ժամանակ Ֆրանցիսկ I-ը Մեքսիկայի հանրությանը կոչ էր արել  ներողություն խնդրել հնդկացի ժողովուրդներից ` իրենց  բնակավայրերից  արտաքսելու  և  հասարակական կյանքից մեկուսացնելու համար: << Հրաշալի կլինի, եթե սովորենք  ներողություն խնդրել>>-ասել էր Պապը: Ֆրանցիսկ I-ը   դատապարտել էր  բնիկ հնդկացիներին  պատկանած հողային տարածքներից  նրանց արտաքսումը այն մարդկանց կողմից, ովքեր գլուխները կորցրել են  իշխանությունից, ֆինանսներից և ժամանակակից աշխարհի շուկայական օրենքներից:  Չյապաս նահանգից հետո Պապը այցելելու է Միչոական նահանգը, որտեղ հատկապես ակտիվորեն  է գործում  մաֆիան, իսկ հետո մեկնելու է Չիուայա  նահանգի Սյուդադ Խուարես քաղաքը, որը սպանությունների  թվով արդեն   մի քանի տարի շարունակ համարվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը: Կաթոլիկ Հովվապետը  այցելելու է քաղաքի բանտը:

By | 2016-02-16T18:24:15+00:00 February 16th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն