2016 թվականի հունվարի 17-ի Ֆրանցիսկ I-ը  այցելելու է Հռոմի գլխավոր սինագոգը: Այցի ժամանակ  Պապը  հանդիպելու է Հռոմի  հրեական համայնքի անդամների հետ:  Քրիստոնեական միաբանության  համար մեկ շաբաթ տևող  աղոթքի նախօրեին`հունվարի 17-ին իտալացի կաթոլիկները  ավանդաբար  երկխոսություն են անցկացնում հրեաների հետ: Ֆրանցիսկ I-ը մինչև Պապ ընտրվելը  լայն շփումներ է ունեցել հրեական աշխարհի հետ: Նշենք, որ Ֆրանցիսկ I-ի և Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենիի  միջև առկա տարաձայություններ կան որոշ հարցերի շուրջ: Սակայն դա չի խանգարել, որ նրանք այս տարվա ապրիլին հանդիպեն Վատիկանում` քննարկելու  Եվրոպայի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես միգրացիոն  քաղաքականությունը: Հռոմի Պապը սինագոգ է այցելելու  Ռիկարդո Դի Սենիի  հրավերով: Ի դեպ Ֆրանցիսկ I-ը կդառնա կաթոլիկ եկեղեցու երրորդ առաջնորդը, որ այցելում է այդ սինագոգը: 1986թվականին սինագոգ էր այցելել Հովհաննես Պողոս II Պապը, իսկ 2010 թվականին Բենեդիկտոս XVI-ը: