Սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապը հնգօրյա այցով  ժամանել է Վաշինգտոն: Ֆրանցիսկ I-ի ինքնաթիռը  վայրէջք էր կատարել  Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում: Կաթոլիկ Հովվապետին   դիմավորել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման,  փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը իրենց կանանց հետ: Օբաման Պապին ներկայացրել էր նաև իր դստրերին, որից հետո Պապին ողջունել էին պաշտոնական  անձինք և հոգևորականներ: Ֆրանցիսկ I-ին դիմավորելու համար ավիաբազայի տարածք էին եկել հարյուրավոր հավատացյալներ: Հանդիպման պաշտոնական արարողությունը կայանալու է Սպիտակ Տանը, որին մասնակցելու  են 15 հազար հյուրեր:  Այցի շրջանակներում Պապը բանակցելու է նախագահ Օբամայի հետ,  պատարագներ է մատուցելու մի քանի տաճարներում, ելույթ է ունենալու Կոնգրեսում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, իսկ Ֆիլադելֆիայում մասնակցելու է  Ընտանիքի համաշխարհային  օրվա միջոցառմանը: