Հռոմի Պապի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ  ստորագրված համաձայնագրում  հոգևոր առաջնորդները  պաշտպանել են  ավանդական ընտանիքը, դեմ են հանդես եկել հղիության արհեստական ընդհատումներին և էվթանազիային: <<Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, որպես կնոջ և տղամարդու միջև միության:  Սերը  ամրապնդում է այդ միությունը, սովորեցնում է  միմյանց  ընդունել որպես Աստծո պարգև>>-ասված է համատեղ փաստաթղթում: Նրանք  ափսոսանք են հայտնում, որ  միասեռ զույգերի կապերը  հավասարեցվում են  ավանդական ամուսնությանը, իսկ հայրության և մայրության  վերաբերյալ  աստվածաշնչյան սկզբունքներով  լուսավորված  պատկերացումները  դուրս են  մղվում   հասարակական գիտակցությունից: Հայտարարությունում հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ասված է.<< Յուրաքանչյուրին կոչ ենք անում  հարգել կյանքի անխախտելի իրավունքը: Միլիոնավոր փոքրիկներ զրկվում են լույս աշխարհ գալու հնարավորությունից: Չծնված երեխների արյունը աղաղակում է Աստծուն >>: