Հռոմի Պապը  դարձել է Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր

//Հռոմի Պապը  դարձել է Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր

Հռոմի Պապը  դարձել է Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  դարձել է  Կառլոս Մեծի անվան միջազգային  մրցանակի դափնեկիր: Այս մասին տեղեկացրել  են եվրոպական այդ մրցանակի տնօրինության  գրասենյակում, որը գտնվում է  Գերմանիայի Ախեն քաղաքում: Տնօրինությունը հայտարարել էր.<< Եվրամիությունը վերջին ժամանակներում կրում է ճգնաժամեր և անհաջողություններ: Այդ ընթացքում Հռոմի Պապի ելույթները   եվրոպացիներին հուսադրում են  և ոգևորում:  Հռոմի Պապը  <<խղճի ձայնն է>>  և այդ ձայնը հիշեցնում է, որ Եվրոպան պետք է  պաշտպանի խաղաղությունը, ազատությունը, մարդու հիմնական իրավունքները , դեմոկրատիան և համերաշխությունը>>: Ծրագրված է, որ մրցանակը հանձնելու են հաջորդ տարի, սակայն ոչ թե Ախեն  քաղաքում, այլ  Վատիկանում:  Նշենք, որ Կառլոս Մեծի անվան մրցանակը հիմնադրվել է 1950 թվականին: Դափնեկրին հանձնում են պատվոգիր և Կառլոս Մեծի դիմապատկերով մեդալ: Այդ մրցանակին արժանացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը  և այլոք:

By | 2015-12-24T15:55:18+00:00 December 24th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն