Հռոմի Պապը խստորեն դատապարտել է Անկարայում իրականացված արյունալի ահաբեկչությունը, որին զոհ է գնացել  ավելի քան 100 մարդ: <<Մենք մեծ ցավով  լսեցինք Անկարայում տեղի ունեցած  սարսափելի արյունահեղության մասին: Ցավում ենք  բազմաթիվ  անմեղ զոհերի համար>>-ասել էր Պապը սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ: Պապը նշել էր, որ աղոթում է Թուրքիայի, ահաբեկչության բոլոր զոհերի, նրանց հարազատների  համար և հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին կոչ էր արել իր հետ  միաբանվել աղոթքում: Վատիկանի մամուլի ծառայության տեղեկացմամբ` Ֆրանցիսկ Պապի կարգադրությամբ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ  Պիետրո Պարոլինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին ցավակցական հեռագիր էր ուղարկել, որում կաթոլիկ Հովվապետը  իր աջակցությունը և համերաշխությունն էր հայտնել թուրք ժողովրդին և դատապարտել   բարբարոս այդ գործողությունը: