Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  ցավակցություն է հայտնել  ռուսական ուղևորատար ինքնաթիռի աղետի առիթով: Նա  խորը վշտով է  ընդունել այդ լուրը: Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի անունից  Ռուսաստանի նախագահին  ցավակցական հեռագիր է ուղարկել  Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը:  Հեռագրում    Պապը ցավակցել է Ռուսաստանի  նախագահին և ժողովրդին:  Ֆրանցիսկ I-ը հայտնել է, որ աղոթում է  զոհվածների համար  և բոլոր նրանց համար, ովքեր սգում են   զոհերի մահը: