Հռոմի Պապը բարձրացրել է բողոքականների կարծիքը Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ

//Հռոմի Պապը բարձրացրել է բողոքականների կարծիքը Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ

Հռոմի Պապը բարձրացրել է բողոքականների կարծիքը Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ

ԱՄՆ-ում անցկացված հարցումները պարզել են, որ Ֆրանցիսկ I Պապը  իր գործունեությամբ  բարձրացրել է Կաթոլիկ եկեղեցու վարկը բողոքական հովիվների մոտ: Հարցումները կատարվել էին հեռախոսով, Պապի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հարցումներին  մասնակցել էր  հազար  մարդ` հովիվներ,  ծառայողներ կամ քահանաներ  Ամերիկայի տարբեր բողոքական եկեղեցիներից:  Հարցվածների 40%-ը հայտարարել էր, որ  Պապը հայտնի է իր համեստությամբ, աղքատների նկատմամբ հոգատարությամբ և դրական ազդեցություն է ունեցել Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ իրենց կարծիքի վրա:  Բողոքական հովիվների 90%-ը  համաձայն է, որ կաթոլիկները կարող են վերստին ծնված  լինել:  63%-ի կարծիքով  Պապը ճշմարիտ քրիստոնյա է,  22%-ը համամիտ չի այդ կարծիքին, իսկ 16%-ը  համոզված չի: Բողոքական հովիվների կեսից ավելին  նշել էր, որ  նրանք չեն արժևորում Պապի  կարծիքը  աստվածաբանական հարցերում: Համաշխարհային ճանաչում ունեցող  ավետարանիչ Ջոել Օսթինը Christian Post-ին տված հարցազրույցում ասել էր.<<Ինձ դուր է գալիս Պապը: Ինձ դուր է գալիս, որ նա կաթոլիկ եկեղեցին ավելի թափանցիկ է դարձնում: Ինձ դուր է գալիս, որ  նա հանդես է գալիս խոնարհության և  մարդկանց հասնելու օգտին>>:

By | 2015-10-01T13:06:32+00:00 October 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն