«Hollywood Reporter»-ի համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կենսագրության մասին պատմող << Ինձ անվանեք Ֆրանցիսկ>> ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 1-ին Վատիկանում: Դեկտեմբերի 3-ից  ֆիլմը կցուցադրվի Իտալիայի ամբողջ տարածքում:  Կինոնկարը պատմում է Կաթոլիկ Հովվապետի մանկության, պատանեկության, Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում կատարած հովվական աշխատանքի և վերջապես Պապ ընտրվելու մասին:   Երիտասարդ Պապի դերը կատարում է  արգենտինացի դերասան Ռոդրիգո դե լա Սերնան: Սկզբնապես նախատեսված էր, որ գլխավոր դերը կատարելու է հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը: Այդ մասին  2013թվականին հայտարարել էր ֆիլմի   պրոդյուսեր Պեդրո Վալսեչին: