Հռոմի Պապ. համացանցը պետք է խելացի օգտագործել

//Հռոմի Պապ. համացանցը պետք է խելացի օգտագործել

Հռոմի Պապ. համացանցը պետք է խելացի օգտագործել

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր Apple ընկերության ղեկավար  Թիմ Կուկի հետ:  Հանդիպման ժամանակ Պապը համացանցը, SMS  հաղորդագրությունները  և սոցիալական ցանցերը անվանել էր Աստծո պարգև, եթե դրանք, իհարկե, իմաստուն  օգտագործվեն:  Կաթոլիկ Հովվապետը նշել էր, որ  սոցիալական ցանցերը կարող են աջակցել  մարդկանց միջև առողջ  հարաբերությունների զարգացմանը, սակայն կարող են  դառնալ  անհատների և մարդկանց խմբերի բևեռացման և մեկուսացման պատճառ, ինչպես նաև հանգեցնել հասարակության պառակտմանը: << Տեխնոլոգիաները չեն որոշում  մարդկանց շփումների անկեղծությունը, այլ մարդու սիրտը և այդ տեխնոլոգիաներից  իմաստուն օգտվելու մեր կարողությունը>>- հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը:  

By | 2016-02-02T12:43:11+00:00 February 2nd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն