Հրատարակվելու է Մեծ Բրիտանիայի թագուհու գիրքը

//Հրատարակվելու է Մեծ Բրիտանիայի թագուհու գիրքը

Հրատարակվելու է Մեծ Բրիտանիայի թագուհու գիրքը

Ընթացիկ տարվա ապրիլին Լոնդոնում լույս է տեսնելու   Եղիսաբեթ 2-րդ  թագուհու գիրքը, որը կոչվում է << Ծառայող թագուհին  և Արքան, ում  նա ծառայում է>>: Գրքի հրատարակությունը  թագուհու ծննդյան 90ամյակի առթիվ է: Դա  փոքր,  գեղեցիկ  նկարազարդված  գիրք է լինելու, որում հավաքված են  թագուհու բոլոր  խոսքերը  Հիսուսի և հավատքի մասին: Եղիսաբեթ թագուհին  պատմել  է  իր կյանքում Հիսուս Քրիստոսի ունեցած կենտրոնական դերի  մասին  և Հիսուսին անվանել է   Թագավոր, ում ինքը ծառայում է: Գրքի նախաբանում Անգլիայի թագուհին գրել է.<<Ես շնորհակալ եմ ձեր աղոթքների համար և շնորհակալ եմ Աստծուն  նրա անփոփոխ սիրո համար: Իմ կյանքում  տեսել եմ Աստծո հավատարմությունը>>:  Ի դեպ Եղիսաբեթ թագուհին երբեք չի թաքցրել  իր քրիստոնեական հավատքը,  հրապարակային  ելույթներում միշտ խոսել է Հիսուսի  մասին:  Գրքի համահեղինակ  Մարկ Գրինի խոսքով  թագուհու հավատքը հետաքրքրում է  բոլոր բրիտանացիներին: <<Թագուհին ծառայել է մեզ  իր ողջ կյանքում  հետևողական բնավորությամբ, ուրիշների  հանդեպ հոգատարությամբ  և Հիսուսի Քրիստոսին հետևելու  հավատարմությամբ>>-նշել էր  Մարկ  Գրինը: Եղիսաբեթ թագուհու ծնդյան 90-ամյակի հանդիսավոր տոնակատարությունների առիթով  Մեծ Բրիտանիայի հազարավոր եկեղեցիներ  իրենց այցելուներին նվիրելու են թագուհու գիրքը: Նշենք, որ գրքի հրատարակության վրա աշխատում են<<Աստվածաշնչյան ընկերությունը>>, <<Հույս>> քրիստոնեական կազմակերպությունը  և  ժամանակակից քրիստոնեության  Լոնդոնի ինստիտուտը:  

By | 2016-02-24T13:58:54+00:00 February 24th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն