Հորդանանում  քարայր են գտել, որտեղ հավանական է ապրել են Հիսուսի աշակերտները

//Հորդանանում  քարայր են գտել, որտեղ հավանական է ապրել են Հիսուսի աշակերտները

Հորդանանում քրիստոնեական հինավուրց տաճարներից  մեկի տակ  գտել են  ավելի հին ժամանակների քարայր: Հորդանանցի  հնագետները հաստատում են, որ այնտեղ  ապրել  են  և թշնամիներից  թաքնվել   Հիսուս քրիստոսի 70 աշակերտները: Այս մասին տեղեկացնում է  ТСН-ը:  Տեսարժան այդ վայրը  գտնվում է Հորդանանի հյուսիսում, Սիրիայի  սահմանին մոտ գտնվող Ռիհաբ քաղաքում: Ոչ մեծ տարածքում  հնագետները պեղել են  33  եկեղեցիների մնացորդներ:  Բաց երկնքի տակ կարելի է տեսնել   7-րդ դարի տաճարների խճանկարային հատակները և   230 թվականին կառուցված տաճարի  պատերը: Հենց այս տաճարի տակ  են հայտնաբերել  առաքյալների ժամանակաշրջանի քարայրը: <<Քարայրում գտել են   այդ ժամանակաշրջանի խաչեր և դրամներ>>-պատմել է  հնագիտական արշավախմբի ղեկավարը: Եվ հնագետները և տեղի բնակիչները համոզված  են, որ հալածանքների ժամանակ այդ  քարայրում թաքնվել են Հիսուսի աշակերտները: Այստեղ նրանք աղոթել էին  և կատարել քրիստոնեական առաջին  ծեսերը: Հնագիտական այս գտածոները  անցնելու են Հորդանանի պետության  պահպանության ներքո: Հորդանանի կառավարությունը խոստացել է   հեղինակավոր հնագետների հրավիրել, որպեսզի  մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

sixteen + 5 =