Ռուսական քրիստոնեական կայքերը հղում անելով Calam 1 կայքին տեղեկացնում են, որ  Հորդանանի թագուհի Ռանիան այցելել է 1999 թվականին  իր կողմից հիմնադրված քրիստոնեական հիվանդանոցը, որտեղ ծառայում են   Մելքիթյան  կաթոլիկ եկեղեցուն պատկանող գթասրտության միանձնուհի քույրերը:  Այցի ընթացքում թագուհին  հանդիպել էր հիվանդանոցի աշխատակազմի և հիվանդների հետ: Նա գթասրտության  քույրերին շնորհակալություն էր հայտնել անձնվեր աշխատանքի և հոգատարության համար, զրուցել էր հիվանդների հետ: Թագուհի Ռանիան հատկապես շատ ժամանակ էր հատկացրել  96-ամյա հիվանդ կնոջը: Նշենք, որ  Հորդանանում քրիստոնեությունը  օգտվում է հատուկ հովանավորությունից: Երկրի սոցիալական ծառայությունները  սերտորեն համագործակցում են  քրիստոնեական բոլոր հարանվանությունների  և նրանց բարեգործական կազմակերպությունների հետ `լուծելու երկրի ներքին  քաղաքականության հետ կապված խնդիրները: