Հորդանանի թագավորը ֆինանսավորելու է  Երուսաղեմի հայտնի մատուռի վերանորոգման աշխատանքները

//Հորդանանի թագավորը ֆինանսավորելու է  Երուսաղեմի հայտնի մատուռի վերանորոգման աշխատանքները

Հորդանանի թագավորը ֆինանսավորելու է  Երուսաղեմի հայտնի մատուռի վերանորոգման աշխատանքները

Հորդանանի թագավոր Աբդալա II-ը որոշել է  ամբողջովին  ֆինանսավորել Երուսաղեմի   <<Տիրոջ գերեզման>> տաճարում գտնվող մատուռի վերանորոգման աշխատանքները: Այս մասին Հորդանանի արքայական տունը տեղեկացրել է   Երուսաղեմի ուղղափառ Պատրիարք Թեոփիլոս III-ին: Պատրիարքը բարձր է գնահատել  թագավորի որոշումը` նշելով որ Աբդալա II-ը մշտապես եղել է  քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի հավատարիմ պաշտպանը: Պատրիարք Թեոփիլոս III-ը Աբդալա թագավորին  շնորհակալություն է հայտնել Հորդանանում  քրիստոնեության ներկայությունը պահպանելու գործում ունեցած մեծ դերի համար: <<Դուք քրիստոնյաների և մուսուլմանների միջև   սիրո և եղբայրության սերմեր եք ցանել, որի պտուղները մենք ներկայումս տեսնում ենք>>-ասել էր Պատրիարքը: Նշենք, որ մատուռի վերանորոգման աշխատանքները սկսվելու են մայիսի 1-ից հետո, երբ ուղղափառ քրիստոնյաները կնշեն Սուրբ Հարության տոնը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն